Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Յանս»-ում խուզարկության արդյունքներով քրեական գործ է հարուցվել

«Յանս»-ում խուզարկության արդյունքներով քրեական գործ է հարուցվել
23.06.2018 | 21:02

Հունիսի 20-21-ի խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:


«Արդեն տեղեկացրել ենք, որ քրգործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում,«Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, ավտոտնակում։ Արդյունքում՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35 միլիոն ՀՀ դրամ, 1 միլիոն 110 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2 հազար ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ»,- գրել է Տռուզյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտավոր է եղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ. Ղազարյանի, այնպես էլ նրա կնոջ՝ Ռ. Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ